-
08.02.2021|
13:56
Աժ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խմբակցությունից հայտնում են, որ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:
-
06.02.2021|
20:46
Այսօր տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հիմնադիր համագումարը, որը վարում էր ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը։
-
06.02.2021|
13:26
Չնայած Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվեց պաշտոնից և հայտարարեց Արայիկ Հարությունյանի հետ համագործակցության հուշագիրը չեղարկելու մասին, սակայն ԱԺ-ում նրա ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունն ամբողջությամբ սպասարկում է Հարությունյանի շահերը և շարունակում համագործակցությունը
-
04.02.2021|
14:16
Կառավարության որոշմամբ, պետբյուջեից ֆինանսական աջակցություն կստանան Աժ-ի 2018-ի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները. «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն` 9.1 միլիոն, ԼՀԿ-ն` 7 միլիոն, ՀՀԿ-ն՝ 5.2 միլիոն, և ՀՅԴ-ն՝4.3 միլիոն դրամ։
-
02.02.2021|
13:23
Սերժ Սարգսյանը, որ վարակվել էր կորոնավիրուսով եւ հունվարի 17-ից ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, երեկվանից դուրս է եկել ինքնամեկուսացումից։ Նա հիվանդությունը շատ թեթեւ է տարել, ապա թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, եւ երեկվանից արդեն գրասենյակում է։
-
30.01.2021|
14:56
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում որեւէ ձեւով կոնսենսուս չկա իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած այն նախագծի վերաբերյալ, թե պետք է ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններ իրականացնելուց հետո հնարավորություն տալ խորհրդարանը ինքնալուծարելու:
-
29.01.2021|
13:25
Նախօրեին երեք լրատվամիջոցներին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, տարանջատվեց Հայրենիքի փրկության շարժումից կամ 16-17 կուսակցություններից, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ մերժում ընտրությունների գաղափարը։
-
29.01.2021|
13:12
ԼՀԿ-ն դոնորների միջազգային համաժողով հրավիրելու և հումանիտար օգնություն հավաքագրել ուղղությամբ կառավարությունը քայլ չի ձեռնարկել, ֆեյսբուքյան էջում նշել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով, որ ՌԴ նախագահն է միջազգային հանրությանը կոչ անում հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին:
-
28.01.2021|
13:30
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին խուճապային տրամադրություններ են:
-
27.01.2021|
17:36
«Mediaport» տելեգրամյան ալիքը գրում է, որ պատերազմի թեժ օրերին «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների այցը Արցախ ձևակերպվել է որպես գործուղում և եղել է պետբյուջեի հաշվին։